2544 դիտում
16:06 16-10-2015
ՖԱՖ-ը պահանջներ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Այսօր Երևանում կայացել է «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների շարժման մամուլի ասուլիսը, որի ընթացքում շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը և անդամ Արսեն Զաքարյանը շարժման անունից պահանջներ են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2015/10/16/%D5%96%D4%B1%D5%96-%D5%80%D5%96%D5%96/653341]Armsport.am[/url]-ը:
1-ին պահանջ. նոր գլխավոր մարզիչ, ով կլինի արտասահմանցի, պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի ունեցած կլինի և ինքնուրույն որոշումներ կկայացնի:
2-րդ պահանջ. հարցը կապված է ոչ ֆուտբոլային պատճառներով հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստների հետ. Սերգեյը նշեց, որ կան խաղացողներ, ովքեր ոչ ֆուտբոլային պահանջներով չեն հրավիրվում հավաքական. օրինակ՝ Արտակ Դաշյանը, Մաուրո Գևգեոզյանը, Դենիս Թումասյանը և այլք:
3-րդ պահանջը. Սերգեյ Ջանջոյանը պահանջեց տոմսերի գների իջեցում: «Համեմատելով գները այլ երկների տոմսերի արժեքների հետ՝ բավականին բարձր է: Եթե ՀՖՖ-ն չի տեսնում, թե ինչպես պետք է կազմակերպել, մենք պատրաստ ենք լուծումներ առաջարկել, որպեսզի ՀՖՖ-ն գումարային կորուստ չունենա»: Խնդրի վերաբերյալ Զաքարյանը հավելեց. «ՀՖՖ-ն մեզ տրամադրում է 500-ից 800 զեղչով տոմս, որոնցից մենք հրաժարվում ենք՝ պահանջելով գների իջեցում»:
Նմանատիպ նյութեր
8330 դիտում
19:51 17-06-2018
«Շիրակ» ակումբի անդամությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է
3274 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2038 դիտում
21:57 07-05-2015
Ֆաբիո Կապելոն մտադիր է դատի տալ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Այս բաժնից
2503 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2233 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2494 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում