211652_close_icon
views-count1730 դիտում article-date 08:22 17-10-2015

Լևոն Զուրաբյանը դարձյալ չի ներկայացել ոստիկանություն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես ենթադրվում էր, չի ներկայացել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ Պայքարի 6-րդ վարչություն, ուր նրան հրավիրել Էին երեկ։ Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Զուրաբյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել փաստեր ներկայացնելու իր այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշաոել է Վենետիկի հանձնաժողովին։ Ոստիկանությունից, սակայն, չեն հայտնել դիմե՞լ են գլխավոր դատախազության, որտեղ պետք Է որոշեն ինչ անել այս գործով։ Մեր թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել է, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ այս գործը և արդյոք ՀՀԿ-ն իր համաձայնությանը կտա՞, եթե գլխավոր դատախազը Աժ-ին միջնորդի Զուրաբյանին զրկել անձեռնմխելիությունից։ Բաղդասարյանն ասել Է, թե չէին ցանկանա, որ իրենց գործընկերը նման իրավիճակում հայտնվեր»։

Նմանատիպ նյութեր