211652_close_icon
views-count1445 դիտում article-date 13:34 17-10-2015

Իրանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել հոկտեմբերի 18-ին. France Presse

Եվրամիությունը կարող է հոկտեմբերի 18-ին պաշտոնապես հայտարարել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման մասին: Այդ մասին հայտնել է France Press-ը՝ հղում անելով իր իրազեկ դիվանագիտական աղբյուրներին: Չեղարկման մասին որոշումը կարող է ուժի մեջ մտնել 2015 թվականի վերջում, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի Իրանի կողմից միջուկային հարցով պայմանագրի բլոր կետերի իրագործումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Իրանի խորհրդարանը հավանությա է արժանացրել օրենքի նախագիծը, որը թույլ է տալիս կառավարությանը կատարել միջազգային «վեցյակի» հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրի պայմանները:

Նմանատիպ նյութեր