211652_close_icon
views-count904 դիտում article-date 12:43 10-05-2023

Ուկրաինայի արևելքում զոհվել է France-Presse-ի լրագրողը․ Մակրոնը ցավակցություն է հայտնել

Ուկրաինայի արևելքում զոհվել է France-Presse գործակալության լրագրող Արման Սոլդինը։

Գործակալությունը պարզաբանել է, որ Սոլդինը մահացել է Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի մոտ՝ հրթիռակոծության հետևանքով։ Նրա հետ այնտեղ են գտնվել ևս չորս լրագրողներ, նրանք չեն տուժել։

Արման Սոլդենը 32 տարեկան էր, ծնունդով Բոսնիայից էր:

Սոլդինի վերջին թվիթերյան գրառումները մայիսի 8 էին: Նա պատմում էր Բախմուտում վիրավորված ուկրաինացի զինվորների և դաշտային հոսպիտալի աշխատանքի մասին։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ցավակցություն է հայտնել՝ Թվիթերում գրելով. - «France-Presse գործակալության լրագրող, մեր հայրենակից Արման Սոլդինը սպանվել է Ուկրաինայում: Արիաբար, հակամարտության առաջին իսկ ժամերից նա եղել է ճակատում՝ փաստեր արձանագրելու համար: Մեզ տեղեկացնելու համար: Կիսում ենք նրա հարազատների և բոլոր գործընկերների ցավը»։

Նմանատիպ նյութեր