211652_close_icon
views-count1398 դիտում article-date 12:00 17-10-2015

Ժոզե Մոուրինյո. Ես կմնամ պաշտոնիս, եթե «Չելսին» նույնիսկ մրցանակային տեղ չգրավի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, թե չի վախենում պաշտոնանկությունից: «Ես կմնամ իմ պաշտոնին, եթե «Չելսին» մրցաշրջանն ավարտի աղյուսակի միջնամասում: Բայց չեմ կարծում, որ մենք այդպես կավարտենք: Ես անձամբ եմ հանդիպել ակումբի սեփականատիրոջ հետ, որը հայտնել է իր անվերապահ աջակցությունը: Ես գիտեմ, թե ինչու նոր պայմանագիր ստորագրեցի, ինչու սեփականատերն ու ակումբի տնօրենների խորհուրդը ինձ առաջարկեցին պայմանագիրը երկարաձգել: Նրանք պարտավոր չէին դա անել, մինչև հին պայմանագրի ավարտը դեռ երկու տարի կար: Ակումբը ինձ զորակցություն հայտնեց, հավանաբար՝ մամուլին լռեցնելու համար, իմ պաշտոնանկության մասին շահարկումները դադարեցնելու համար», ասել է Մուրինյոն:

Նմանատիպ նյութեր