211652_close_icon
views-count3074 դիտում article-date 16:14 17-10-2015

29-ամյա Հրանտը բռնությամբ տանից դուրս է հանել կնոջը եւ դանակով հարվածներ հասցրել նրա եղբորը

29-ամյա Հրանտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տան բակում կնոջը` Ալվարդ Թևանյանին տանից դուրս հանելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս եղբոր` Արթուր Թևանյանի հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հրանտ Պետրոսյանն իր մոտ եղած խոհանոցային դանակով դիտավորությամբ 3 անգամ հարվածել է Արթուր Թևանյանի մարմնի տարբեր մասերին և գլխի ձախ ծոծրակային շրջանի, աջ ուսահոդի առաջային մակերեսի, ձախ բազկի վերին երրորդականի շրջանի, որովայնի ձախ առաջնային պատի մակերեսային կտրած-ծակած վերքերի ձևով պատճառել նրա առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: 21-ամյա Արթուր Թևանյանը մի քանի անգամ ձեռքերով բռունցք արված վիճակում դիտավորությամբ հարվածել է Հրանտ Պետրոսյանի գլխի, դեմքի շրջաններին, մեկ անգամ էլ ոտքով հարվածել է նրա որովայնին: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր