211652_close_icon
views-count3234 դիտում article-date 17:49 24-09-2015

44-ամյա Վոլոդյան բռնությամբ առեւանգել է Հայկազին եւ նրան ծեծի ենթարկելով` պահանջել նրա հորն ու եղբորը

44-ամյա Վոլոդյա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակելով Հայկազ Սեդրակյանի առևանգմանը, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ստիպողաբար նրան նստեցրել են ավտոմեքենան, առևանգել ու տեղափոխել Երևանի Շահումյան 17 փողոցի ավտոտնակներից մեկը, պահել չորս ժամ և սպառնալով` պարբերաբար հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պահանջելով կանչել հորը կամ եղբորը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր