1750 դիտում
22:25 17-10-2015
Քյոլնում դանակահարել են քաղաքապետի կին թեկնածուին՝ միգրանտների նկատմամբ բարեգութ լինելու համար
Քյոլնում քաղաքապետի թեկնածու Հենրիետա Ռեկերի նկատմամբ հարձակում է կատարվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակման առիթը եղել է նրա բարեգութ վերաբերմունքը միգրանտների նկատմամբ: Քաղաքապետը ընդունելի է համարել Գերմանիայում փախստականներին ընդունելը, ապաստան տրամադրելը:
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, քարոզարշավի ժամանակ: Ռեկերի վրա հարձակում է գործել մի տղամարդ դանակը ձեռքին: Կինը պարանոցի շրջանում վնասվածք է ստացել ու հոսպիտալացվել: Միաժամանակ, տուժել է ևս չորս անձ, որոնք փորձել են բռնել հանցագործին:
Այդուհանդերձ ոստիկանությանը հաջողվել է զինված հանցագործին: Նա 44-ամյա գործազուրկ գերմանացի էր, որը նախկինում օրենքի հետ խնդիր չի ունեցել: Իշխանությունները կարծում են, որ հարձակումն ունեցել է քաղաքական պատճառներ: Թիրախ է ընտրվել Ռեկերը փախստականների մասին իր դիրքորոշումների պատճառով:
Նմանատիպ նյութեր
3939 դիտում
14:55 07-09-2018
Բրազիլիայի նախագահի թեկնածուին դանակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ
1243 դիտում
12:00 26-09-2014
Արամ Խաչատրյանի անվան տրիոն Քյոլնում մասնակցել է դասական փառատոնի փակման համերգին
Այս բաժնից
931 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը