Մերկելը խոստացել է արագացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում խոստացել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի, որպեսզի արագացվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, հաղորդում է Lenta.ru-ն:
Հայտարարությունը Մերկելն արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք ցանկանում ենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն առավել դինամիկ դարձնել և սկսվել բանակցությունները 17-րդ կետի բացման, այն է՝ տնտեսության և դրամային քաղաքականության շուրջ»,-պարզաբանել է Մերկելը և հավելել, որ մյուս կետերը ավելի ուշ կքննարկվեն:
Դավութօղլուն էլ իր հերթին հայտարարել է, որ Անկարան հույս է տածում, որ մինչև 2016 թվականի հուլիս ամիսը ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմ կսահմանվի: