Ֆրանսիայի նախագահը՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին
Եվրամիությունը կարող է նոր էջ բացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցություններում, սակայն ոչ ամեն ինչ կընթանա վաղօրոք սահմանված չափանիշներով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Հոկտեմբերի 15-ին ԵՄ անդամ պետությունների ղեկավարները հավանության արժանացրին միգրացիոն ճգնաժամի դեմ Թուրքիայի հետ պայքարի համատեղ պլանը, որի շրջանակներում ԵՄ-ը կաջակցի Թուրքիային և կօգնի վիզայի չեղարկման և ԵՄ-ին անդամակցելու հարցում այն ժամանակ, երբ Անկարան քայլեր կձեռնարկի՝ սահմանափակելու իր տարածքից դեպի Եվրոպա միգրանտների հոսքը: