211652_close_icon
views-count1025 դիտում article-date 12:27 19-10-2015

Շարունակում ենք հանրային քննարկման համար ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները. ֆոտոռեպորտաժ

Հարգելի քաղաքացինե՛ր: ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար: Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր: Համոզված ենք, որ հանրության լայն ընդգրկումը մեր երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործում, կարագացնի բարեփոխումների գործընթացը և կնպաստի արդյունավետ լուծումների ու որոշումների կայացմանը: Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Շարունակում ենք հանրային քննարկման համար ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները: [b]Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի երթևեկության կազմակերպման փոփոխության վերաբերյալ[/b] ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի երթևեկության բարելավման ուղղությամբ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի լուսացույցն ու «Կանգ» գիծը մոտ 25 մետր դեպի խաչմերուկ տեղափոխելու հաշվին նշված խաչմերուկում հնարավոր է Բաղրամյան պողոտայի տվյալ խաչմերուկին հարող հատվածի երեք երթևեկելի գոտիներին մոտ 20 մետր երկարությամբ տարածքում ավելացնել նաև 4-րդ երթևեկելի գոտին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արագ բեռնաթափել խաչմերուկը և խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից ու հնարավոր խցանումներից: Միաժամանակ, նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կկատարեն առանց լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու: Նշված փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ կլինի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կառուցել անվտանգության կղզյակ: Կից ներկայացվում են նշված խաչմերուկի գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր