211652_close_icon
views-count1025 դիտում article-date 14:57 19-10-2015

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ. ֆոտոռեպորտաժ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հոկտեմբերի 18-ին մասնակցել է կիրակնօրյա պատարագին եւ ջրօրհնեքի արարողությանը: Պատարագից հետո ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոն, ներկա գտնվել քաղաքի Հայ առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի սաների համերգին: Էդուարդ Շարմազանովը հայկական մշակութային կենտրոնում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին ակտիվ մասնակցելու համար: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ հայապահպանությանն առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր