211652_close_icon
views-count2204 դիտում article-date 17:24 19-10-2015

Ինչ պատժի արժանացավ 28-ամյա Մկրտիչը, ով դանակով հարվածել էր նախկին սիրուհուն, իսկ մեքենայի մեջ էլ ռետինե խողովակով ծեծել ու սպառնացել սպանել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 28-ամյա Մկրտիչ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին ընկերուհի Ն. Նավասարդյանի հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել է վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դանակով մեկ անգամ հարվածել է ձախ ազդրի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Բացի այդ ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Ն. Նավասարդյանի հետ, որի ընթացքում 2 և ավելի անգամ բռունցքներով, իսկ հետո ռետինե խողովակով, դիտավորությամբ, հարվածել է վերջինիս գլխին և թևերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ավտոմեքենայի պահախցիկից վերցնելով դանակ, մոտեցրել է Նավասարդյանի պարանոցին՝ տալով սպանության սպառնալիքներ։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Մկրտիչ Դանիելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` 2 դրվագով և 137-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել տուգանք 120.000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամի չափով: Ն. Նավասարդյանը վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն դատարանը քննելով գործը որոշել է տուժող Նունե Ռուբիկի Նավասարդյանի վերաքննիչ բողոքը` մերժել:

Նմանատիպ նյութեր