211652_close_icon
views-count3478 դիտում article-date 15:34 03-04-2015

Սևանում 28-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նախկին ընկերուհուն, իսկ օրեր անց մեքենայի մեջ ռետինե խողովակով ծեծել ու ավելին

28-ամյա Մկրտիչ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին ընկերուհի Ն. Նավասարդյանի հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել է վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դանակով մեկ անգամ հարվածել է ձախ ազդրի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Բացի այդ, օրեր անց ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Ն. Նավասարդյանի հետ, որի ընթացքում 2 և ավելի անգամ բռունցքներով, իսկ հետո՝ ռետինե խողովակով դիտավորությամբ, հարվածել է վերջինիս գլխին և թևերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ավտոմեքենայի պահախցիկից վերցնելով դանակ՝ մոտեցրել է այն Նավասարդյանի պարանոցին՝ տալով սպանության սպառնալիքներ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի եւ 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Սեւանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր