211652_close_icon
views-count4443 դիտում article-date 21:36 19-10-2015

Սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ է նշանակվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ Աբրահամյանը չի մեկնի արձակուրդի. վերջինս կհամատեղի և՛ վարչապետի իր աշխատանքը, և՛ շտաբի պետի պաշտոնը: Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ նիստին քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր:

Նմանատիպ նյութեր