4872 դիտում
09:12 17-09-2016
Հովիկ Աբրահամյանը 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը չի լինի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը չի լինի, ինչպես դա եղավ նրա նախորդ աղմկոտ հրաժարականից առաջ։
«Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական, ընտրություններին, այնպես որ, մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»,– սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի նիստում արած այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, այլ բան է նկատի ունեցել։
ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես մասնակցելու է 2017 թ. ընտրություններին ու այդպիսով դառնալու է ընդամենը ԱԺ պատգամավոր։ Ըստ նույն շրջանակների, նա ռեյտինգային քվեարկությամբ պետք է պատգամավոր դառնա իր հայրենի Արտաշատից. որտեղից խորհրդարանի վերջին ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել նրա զարմուհի Կարինե Պողոսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2964 դիտում
18:28 12-05-2017
Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում. ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարություն
12429 դիտում
09:42 13-12-2016
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
1877 դիտում
08:10 17-10-2015
Հովիկ Աբրահամյանը կղեկավարի հանրաքվեի նախընտրական շտաբը, առանց արձակուրդ մեկնելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը