211652_close_icon
views-count2449 դիտում article-date 10:33 20-10-2015

«Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախի զարգացմանն ուղղված դրամահավաքը Տորոնտոյում

Հոկտեմբերի 18-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ ամենամյա դրամահավաքի միջոցառումը: Երեկոյին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Երեկոյի պատվո հյուրն էր Դադիվանքի, իսկ նախկինում` Գանձասարի հոգևոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով իր խոսքում վերհիշեց դրվագներ Արցախյան ազատամարտի տարիներից: Դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում նշեց, որ հայ ազգն այսօր իր ուրույն ներդրումն ունի ինչպես հայրենիքի, այնպես էլ աշխարհի շատ երկրների զարգացման գործում, իսկ Հայաստանն ու Արցախը մեծ նվաճումներ են արձանագրում ամենատարբեր ոլորտներում: «Մեծապես կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը` թույլ տվե՛ք առանձնացնել վերջինիս Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները, որը տարիներ շարունակ ապացուցում է իր ուժը, տոկունությունը և մեծ հաջողությունների հասնելու կարողությունը», - նշեց դեսպանը: Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան 700 հազար դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

Նմանատիպ նյութեր