Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյանում «Infiniti»-ն բախվել է գովազդային երկաթե սյանն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վահագն Գ.-ն իր վարած «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ամերիաբանկ»-ի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահագն Գ.-ն և ուղևորը, ում ինքնությունը ճշտվում է, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, սակայն որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Երևանի Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներինք գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել է ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին տեղեկանալով՝ ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ում կարգադրությամբ օպերատիվորեն ժամանել են քաղաքապետարանի Կոմունալ և սանմաքրման ծառայության աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում տարածքը մաքրեցին, ինչից հետո այն դարձավ երթևեկելի:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։