211652_close_icon
views-count1119 դիտում article-date 10:32 20-10-2015

ԱԺ աշխատակազմի անդամները Ժնև մեկնել են իրենց հաշվի՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի խորհրդարանների պատվիրակություն է մեկնել Ժնև՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Այցելությունը, որը սկսվել է հոկտեմբերի 17-ին կավարտվի վաղը, ԱԺ-ում բուռն քննարկումների առարկա է դարձել: «Բանն այն է, որ ԱԺ պատվիրակության կազմում միակ պատգամավորը Գալուստ Սահակյանն է, իսկ մնացած 7 անդամները ներկայացնում են աշխատակազմը: Նրանք են՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, մեկ թարգմանիչ և երկու օպերատոր: Ի դեպ ժնև մեկնած պատվիրակության կազմում պատգամավորներ չընդգրկելը պատճառաբանվել է միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգով և ֆինանսների սղությամբ: Կարելի է կարծել՝ աշխատակազմի անդամներն իրենց հաշվին են Ժնև գնացել»:

Նմանատիպ նյութեր