211652_close_icon
views-count1029 դիտում article-date 16:16 20-10-2015

Տեղի կունենա հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնը՝ «Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագրով

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 20–27-ը տեղի կունենա Հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնը, որն այս տարի կկրի «Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագիրը: Փառատոնային համերգների ընթացքում կկայանան մեկ սիմֆոնիկ և երկու կամերային համերգներ. կհնչեն Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդան Աճեմյանի, Ստեփան Շաքարյանի, Սուրեն Զաքարյանի, Էդուարդ Սադոյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Արամ Սաթյանի, Վահրամ Բաբայանի, Լևոն Չաուշյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդմոնդ Մակարյանի, Արզաս Ոսկանյանի, Արտաշես Քարթալյանի, Մարտին Վարդազարյանի, Աննա Գարսոյանի, Նուբար Ասլանյանի, Սվետլանա Ալեքսանյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները: Փառատոնը կմեկնարկի խաչատրյանական հնչյունների ներքո` ս. թ. հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մյուս երկու համերգները կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ ս. թ. հոկտեմբերի 22-ին և 27-ին: Երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն ստեղծագործությունների պրեմիերաներ, որոնց մեծ մասը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նմանատիպ նյութեր