211652_close_icon
views-count1848 դիտում article-date 18:48 20-10-2015

Չեմպիոնների լիգա. Ղազախական «Աստանան» երկրորդ կազմով է խաղալու «Ատլետիկոյի» հետ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում Ղազախստանի չեմպիոն «Աստանան» Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղալու է երկրորդ կազմով: Թիմի հիմնական կազմի 5 խաղացող «Աստանայի» հետ չեն մեկնել Մադրիդ: Նրանց թվում են պաշտպաններ Մարին Անիչիչը, Դմիտրի Շոմկոն, կիսապաշտպաններ Ռոխեր Կանյասը, Նեմանյա Մաքսիմովիչը, հարձակվող Բարիժան Ջոլիչևը: Սա պայմանավորված է նրանով, որ կիրակի օրը «Աստանան» Ղազախստանի առաջնությունում կարևորագույն հանդիպում է անցկացնելու «Կայրաթի» հետ, որտեղ որոշվելու է չեմպիոնի հարցը: Այսինքն, ղազախական թիմը Չեմպիոնների լիգան ստորադասել է ներքին առաջնությունից: «Ատլետիկո»-«Աստանա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին:

Նմանատիպ նյութեր