211652_close_icon
views-count1742 դիտում article-date 08:27 21-10-2015

Պուտինի մասին Արա Աբրահամյանի հայտարարություններն ավելի շատ վնաս կտան իրեն, քան օգուտ. Համլետ Հարությունյան

«Իրավունք» թերթի լրագրողը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանին հարցրել է, թե ասուլիսում Արա Աբրահամյանը շեշտված խոսում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից եւ ակնարկում իր՝ Վ. Պուտինի կողմից ուղարկված լինելու մասին, որքանո՞վ է պատգամավորն իրատեսական համարում, որ ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանում որպես այլընտրանքային հենարան մի նոր քաղաքական ուժ ձեւավորել: «Արա Աբրահամյանն առաջին գործիչը չէ, որ հայտարարում է, թե վայելում է Մոսկվայի հովանավորությունը, բայց ինչքան այդպիսի մարդիկ են եղել, քաղաքական ֆիասկո են ապրել: Կուսակցություն ստեղծել, քաղաքական կյանքում ակտիվ պայքար մղել, չեմ կարծում, որ ինչ-որ մի այլ երկրի հովանավորությամբ կարող է որեւէ մեկը հաջողությունների հասնել: Այդ հայտարարությունն, ինձ թվում է, ավելի շատ վնաս կտա Արա Աբրահամյանին, քան օգուտ», -ի պատասխան ասել է Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր