1071 դիտում
11:50 21-10-2015
Տարոն Մարգարյանը և «Սինոփսիս» ընկերության գործադիր փոխնախագահ Բրայան Բեթթը քննարկել են ներդրումային ծրագրերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության գործադիր փոխնախագահ Բրայան Բեթթիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանը:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Երևանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված շոշափելի բարեփոխումներ է իրականացնում, որի շրջանակում է դիտարկվում նաև քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև փոխշահավետ համագործակցության խթանումը: Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է` քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից են, և այս բնագավառում «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը Հայաստանում առաջատարների շարքում է ու համարվում է խոշոր գործատու։ Ըստ այդմ, կարևորելով ընկերության գործունեությունը, պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցելու «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեության ընդլայմանն ուղղված ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Սինոփսիս» ընկերության գործադիր փոխնախագահ Բրայան Բեթթին բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել է, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանի ներդրումային ծրագրերի իրականացմանը:
«Մենք ևս, պարոն քաղաքապետ, հետաքրքրված ենք Երևանում գործունեությունն ընդլայնելու հեռանկարով և պատրաստ ենք քննարկել կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ինչպես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտների զարգացմանը, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ընդհանրապես: Նաև շնորհակալ ենք Ձեզ` համագործակցության պատրաստակամության և «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- նշել է Բրայան Բեթթին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»