211652_close_icon
views-count3209 դիտում article-date 15:24 21-10-2015

30-ամյա Արարատը դանակի բազմաթիվ հարվածներով փորձել է սպանել նախկին կնոջը․ ինչպե՞ս է տուժողը ողջ մնացել

30-ամյա Արարատ Զիլֆիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականին իր նախկին կնոջը` Գոհար Բաղումյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծակող գործիք հանդիսացող դանակով բազմաթիվ անգամ հարվածել է Գ. Բաղումյանի մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ միջամտել է դեպքին ականատես Ա. Գրիգորյանը` կանխելով նրա գործողությունները: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր