211652_close_icon
views-count17399 դիտում article-date 21:00 21-10-2015

Ավազակային հարձակում էջմիածնում. դիմակավորված ստահակները տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են 215 հազար ՀՀ դրամ և Nokia բջջային հեռախոս

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Ավետիք Կարապետյանի կողմից քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հոկտեմբերի 21-ին, գիշերը ժամը 00:10-ի սահմաններում դիմակավորված 2 հոգի, որոնցից մեկը` զինված դանակով, Էջմիածին քաղաքում կոտրել են Պիոներական փողոցի 27 տան բնակիչ, 63-ամյա Սամվել Սողբատյանի տան դուռը, ներխուժել ներս և բռնություն կիրառելով` ծեծի ենթարկել, նրանից պահանջել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ստահակները նշված բնակարանից հափշտակել են 215 հազար ՀՀ դրամ և Nokia տեսակի բջջային հեռախոս: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավազակային հարձակման ենթարկված Ս. Սողբատյանը բնակվում է միայնակ, իսկ նրան այդ վիճակում հայտնաբերել է փեսան` Վահան Հովհաննիսյանը: Տուժածին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` ավազակային հարձակում կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր