211652_close_icon
views-count133691 դիտում article-date 13:54 09-02-2024

Զինված, ավազակային հարձակում՝ Արթիկ քաղաքում. հնչել են կրակոցներ, դիմակավորված ստահակները ներկայացել են ԱԱԾ աշխատակիցներ և հափշտակել են մոտ 85 հազար դոլարի ոսկյա զարդեր. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արմեն Պետրոսյանը, նույն գլխավոր վարչության կարևորագույն վաչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումատակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Մկրտիչ Երեմյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վլադիմիր Մանուկյանը, պարեկներ Վահագն Հակոբյանը, Լևոն Բաղդասարյանն ու Վահան Եսայանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ դեպքի վայրը մեծ տարածք է, որտեղ հայտանաբերվել է գազային ատրճանակի պահունակ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Շիրակի մարզի ավագ դատախազ Սարգիս Պետրոսյանը:

Վերջինիս հանձնարարականով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 252 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտուշ Հարությունյանի, Վոլոդյա Լոռեցյանի և Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև քրեագետները:

Տուժողը՝ Արթիկի բնակիչ Մ. Մելիքյանը, ով եղել է իր կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում են եղել, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձնինք, և ներկայացել, որ իրենք ուժային կառույցի աշխատակից են և իրենց հետ պետք է գան բաժին:

Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և նրանց մոտից հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր:

Այդ զարդերը տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն: Այդպես էին ասում դեպքի վայրում հավաքված տուժածների հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, այնուհետև  դիմակավորվածները բռնի ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենա և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել:

Որոշ ժամանակ անց Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մ.-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8 հասցեի մոտ՝ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով:

Ստահակները այնուհետև նշված Opel-ով դիմել են փախուստի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի համարանիշները ոստիկանները, պարեկներն ու քննիչները ճշտել են, և պարզվել է, որ այդ համարանիշները ժամեր առաջ գողացել են Վանաձոր քաղաքում մեկ այլ Opel-ի վրայից, այս Opel-ն ու այն Opel-ը, որով ճիվաղները իրենց սև գործն են արել, նույն գույնի, նույն մակնիշի Opel է:

Իսկ գողացված ոսկեղենը կազմում է մոտ 85 հազար դոլար:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր