211652_close_icon
views-count1757 դիտում article-date 17:36 22-10-2015

Բաստիան Շվայնշտայգերը դատի է տալու տիկնիկ արտադրող չինական ընկերությանը

Չինական ընկերություններից մեկը Գերմանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի կերպարը օգտագործել է տիկնիկների արտադրությունում: Ընկերությունը վաճառքի է հանել Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական զինվորների տիկնիներ: Դրանք պատրաստված է Շվայնշտայգերի տեսքով և անվանվում են «Բաստիան»: Տիկնիկի գինը կազմում է 108 եվրո: Ընկերության ներկայացուցչի խոսքերով, այդ զուգադիպությունը պատահական բնույթ է կրում, իսկ տիկնիկի արտաքինի համար վերցրել են Գերմանիայի քաղաքացու տարածված արտաքինն ու անունը: «Դա Շվայնշտայգերի իրավունքների բացահայտ խախտում է: Նրանից պատրաստել Վերմախտի զինվոր՝ այն էլ սվաստիկայի նշանով, դա կոպիտ վիրավորանք է», հայտարարել է Շվայնշտայգերի փաստաբան Ուլրիխ Ամելունգը: Նշվում է, որ ֆուտբոլիստը մտադիր է չինական ընկերությանը դատի տալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր