211652_close_icon
views-count2088 դիտում article-date 23:20 23-03-2016

Բաստիան Շվայնշտայգերը կարող է բաց թողնել Եվրո-2016-ը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ամենայն հավանականությամբ, ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլևս հանդես չի գա և կարող է չխաղալ Եվրո-2016-ը: Գերմանացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածքը ստացել է Գերմանիայի հավաքականի մարզման ժամանակ: Այսօր նրան բուժհետազոտության են ենթարկել, որի արդյունքում պարզվել է, որ նրա ծնկի կապաններն են վնասվել, ինչը կարող է մի քանի ամսվա ապաքինում պահանջել: Շվայնշտայգերը հետագա բուժումն անցկացնելու է անգլիական ակումբում` հավաքականի բժշկական շտաբի հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր