4898 դիտում
14:03 23-10-2015
Շիրակի մարզում խնջույքի ժամանակ բաժակաճառերը ձգձգելու պատժառով մասնակիցները վիճաբանության մեջ են մտել, եւ Արթուրը Արտյոմին զրկել է կյանքից
26-ամյա Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ավետիք Ադանալյանի տնակում խնջույքի ժամանակ, որին մասնակցել են Արտյոմ Ադանալյանը, Ավետիք Ադանալյանը, Ռուբիկ Գևորգյանը, Ռազմիկ Պետոյանը,Կարեն Շահինյանը,Արտաշես Բաղդասարյանը, Մարիամ Ուստյանը, Մանվել Նիկոլյանը, Գոռ Հարությունյանը և Արթուր Մարտիրոսյանը, սպանել է Արտյոմ Ադանալյանին:
Ա. Ադանալյանը հոր` Ավետիք Ադանալյանի կողմից կենացները ձգձգելու համար դիտողություն է կատարել վերջինիս, ինչին միջամտել է Արթուր Մարտիրոսյանը՝ Արտյոմ Ադանալյանին դիմելով «Արտյոմիկ», իսկ Արտյոմ Ադանալյանը նույն կերպ պատասխանել է Արթուր Մարտիրոսյանին` դիմելով «Արթուրիկ», որի պատճառով վերջիններիս միջև առաջացել է վիճաբանություն:
Ավետիք Ադանալյանը վիճաբանությունը կանխելու նպատակով Արթուր Մարտիրոսյանին հյուրասենյակից տարել է խոհանոց, սակայն Արթուր Մարտիրոսյանը և Արտյոմ Ադանալյանը միմյանց ուղղությամբ նետել են սպասք և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը Ավետիք Ադանալյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գլխով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի արդյունքում Ավետիք Ադանալյանը ընկել է գետնին,սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:
Այնուհետև Արտյոմ Ադանալյանը և Արթուր Մարտիրոսյանը դիտավորությամբ միմյանց հարվածներ հասցնելով ընկել են գետնին, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը նախ ձեռքով, այնուհետև իր մոտ ունեցած դանակով ապօրինաբար Արտյոմ Ադանալյանին կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Արտյոմ Ադանալյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Արթուր Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2388 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա
4444 դիտում
09:41 22-06-2018
ԸՕ-ի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին