211652_close_icon

Մինչեւ 2017 թվականը գազի հաշվիչները կփոխվեն

views-count2355 դիտում article-date 14:54 23-10-2015
Մինչև 2017 թվականը գազի հաշվիչները կփոխվեն, ինչը իրականացվելու է «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվին: Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀԾԿՀ 2016 թվականի գործունեության ծրագիրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: Նշենք, որ դժհոգություններ կան, թե գազի հաշվիչները ճշգրիտ չեն ներկայացնում գազի ծավալը:

Նմանատիպ նյութեր