211652_close_icon
views-count10526 դիտում article-date 18:22 23-10-2015

Աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը՝ քննարկել հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Մինչ խորհրդակցությունը ոստիկանության պետը ծանոթացավ քարտուղարության աշխատանքին, որն իրականացվում է նորովի՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացի-ճանապարհային ոստիկանություն ուղղակի փոխգործակցությունը: Ճանապարհային ոստիկանության այս օղակում անմիջաբար ընդունվում ու ընթացք են տրվում քաղաքացիների դիմումներին ու բողոքներին, գրանցվում են բոլոր առաջարկները: Այցելուների թիվը մեծ էր: Մի քաղաքացուհի, օրինակ, առաջարկում էր ավտոմեքենաների կայանում կազմակերպել Կոմիտասի-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, քանի որ տարածքը տալիս է դրա հնարավորությունը: Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատելով նախաձեռնությունը՝ առաջարկը քննարկելու վերաբերյալ ցուցում տվեց համապատասխան ծառայության պատասխանատուին: Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, երթևեկության ու ծառայության կազմակերպման նոր մեթոդները, տեխնիկական հագեցման ընթացքը և գործունեության մի շարք այլ ուղղություններ: Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ: Պահանջելով անզիջում լինել գործնական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների հանդեպ ՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց դրանց վտանգավորությունը թե ոստիկանության, թե հասարակության համար: Նշելով շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիների լայն ներգրավվածությունը երթևեկության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ գործընթացին ճանապարհային տեսուչների ակտիվ մասնակցությունը, մարդկանց, որ և մասնագետ են, և քաղաքացի, և երթևեկության պատասխանատու: Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերությունների բարելավման, վարորդներին, մասնավորապես՝ այլ երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ապօրինի անտառահատումների դեմ պայքարում ճանապարհային ոստիկանության նեգրավվածությունը մեծացնելու և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր