211652_close_icon

«Բորուսիա»-«Աուգսբուրգ». Մխիթարյանը վնասվածք է ստացել և բաց կթողնի հանդիպումը

views-count3291 դիտում article-date 18:04 25-10-2015
Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունում է «Աուգսբուրգին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը: Հայ ֆուտբոլիստը ազդրի մկանն է վնասել: «Բորուսիան» խաղադաշտ կմտնի հետևյալ մեկնարկային կազմով. «Բորուսիա». Ռոման Բյուրկի, Մատիաս Գինտեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Գոնսալո Կաստրո, Սվեն Բենդեր, Իլկայ Գյունդողան, Մարկո Ռոյս, Սինձի Կագավա, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին և կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերությամբ:

Նմանատիպ նյութեր