211652_close_icon
views-count4451 դիտում article-date 21:53 25-10-2015

Գերմանիա. «Բորուսիան» առանց Մխիթարյանի ջախջախեց «Աուգսբուրգին». տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»: Նորից գերազանց հանդիպում անցկացրեց «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Եվ երկու գոլ խփեց Մարկո Ռոյսը: Հիանալի հանդիպում անցկացրեց նաև Սինձի Կագավան, որը գրեթե բոլոր գոլերին անմիջական մասնակցություն ունեցավ իր գործողություններով: Նշենք, որ Օբամեյանգը իր գոլերի քանակը Բունդեսլիգայում հասցրեց 13-ի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ միասին գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/25/68644/]վնասվածքի[/url] պատճառով բաց թողեց հանդիպումը: «Բորուսիան» այս հաղթանակից հետո վաստակեց 23 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում՝ 7 միավորով ետ մնալով Մյունխենի «Բավարիայից»: [b]Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր [/b] «Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 5:1 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 18, 85, 90+1, Մարկո Ռոյս, 21, 33 - Ռաուլ Բաբադիլիա, 49
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր