963 դիտում
18:21 26-10-2015
Գյուղմթերքի բացօթյա շուկաները, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, կգործեն ամեն օր
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկաները, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, կգործեն ամեն օր:
Ըստ այդմ, առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղմթերքի բացօթյա շուկաների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1173 դիտում
20:11 26-10-2015
Գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ կգործեն ամեն օր
1519 դիտում
16:07 23-09-2020
Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ․ ԿԳՄՍՆ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»