1176 դիտում
20:11 26-10-2015
Գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ կգործեն ամեն օր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի Կասյան փողոցի վերին հատվածում և «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ գործեն ամեն օր, ընդառաջելով գյուղացիական տնտեսությունների խնդրանքին և հաշվի առնելով առկա պահանջարկը։
Այն հանրապետության գյուղացիական տնտեսություններին կընձեռի հնարավորություն բերքահավաքի բուռն շրջանում բերքն անմիջապես իրացնել մայրաքաղաքում։
Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղատնտեսական տոնավաճառների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
963 դիտում
18:21 26-10-2015
Գյուղմթերքի բացօթյա շուկաները, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, կգործեն ամեն օր
900 դիտում
16:38 10-12-2014
Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 20-ից կգործեն ամենօրյա ռեժիմով
1133 դիտում
16:27 18-12-2015
Ամանորի նախաշեմին գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամենօրյա ռեժիմով
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»