211652_close_icon
views-count966 դիտում article-date 18:34 26-10-2015

Վարչական շրջաններում ավարտվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ: Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտական փուլում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների, ինչպես նաև մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները՝ խիստ վերահսկողության տակ պահելով կատարվող աշխատանքի որակը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր