1302 դիտում
22:57 26-10-2015
Տնտեսվարողներին ներկայացվել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում` «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով:
Հայաստանում այսօր զուգահեռաբար են գործում ազգային օրենսդրությունը և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, իսկ 2016 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս համատեքստում կարևոր է համարում, որ տնտեսավարողները և այլ շահառու անձինք մինչ փոփոխություններն իրազեկ ու պատրաստ լինեն նոր ընթացակարգերին, ինչին և ուղղված էր հրավիրված համաժողովը:
Տեխնիկական կանոնակարգերի և դրանից բխող փոփոխությունների վերաբերյալ համաժողովին ելույթ ունեցան Ծառայության պաշտոնյաներ, ինչպես նաև դասախոսներ և տնտեսագետներ: Նրանք ներկայացրին ԵԱՏՄ երկրների սննդամթերքի անվտանգության փաստաթղթաշրջանառությանն առնչվող վերջին զարգացումների մասին տեղեկություններ, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի ու բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերը, այդ թվում և ռեեստրների մեջ ընդգրկվելու կարգը:
Համաժողովի օրակարգային հարցերից էին նաև ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո անդամ երկրների օրենսդրական դաշտերի համապաստախանեցման ուղղությամբ արվող քայլերը` սննդամթերքի անվտանգության բնագավառում: Նշվեց, որ ներդրվել են վերահսկողական նոր կառուցակարգեր, ծառայությունների մատուցման նոր ինստիտուտներ: Հատուկ ընդգծվեց, որ սնունդ արտադրող եւ արտահանող տնտեսվարողների համար հիմա էլ թե' Հայաստանում, թե' Ռուսաստանում գործում են վերահսկողական գրեթե նույն գործառույթներն ու չափանիշները:
Մասնակիցների գնահատմամբ՝ համաժողովն օգտակար էր սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ համագործակցության խնդիրների վերաբերյալ շահառուների իրազեկվածության բարձրացման առումով:
Նմանատիպ նյութեր
1049 դիտում
14:35 19-11-2014
Գործադիրի որոշմամբ միասնականացվում են տեխնիկական կանոնակարգերը
1372 դիտում
16:59 30-01-2015
ԵՏՄ-ի պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը
1336 դիտում
14:37 10-09-2020
Էկոնոմիկայի փոխնախարարը տնտեսվարողներին իրազեկել է ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»