1366 դիտում
16:59 30-01-2015
ԵՏՄ-ի պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը
Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների վերահսկողությունն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ: Որոշմամբ այդպիսի մարմիններ են սահմանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության համապատասխան համաձայնագրերով, կառավարությունը թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծման մեկանգամյա արտոնագրի տրման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2014թ. ուսումնասիրության արդյունքում Արմավիրի մարզի Աղավնատուն, Արևադաշտ, Այգեկ, Նորապատ և Նորակերտ համայնքների խաղողի շուրջ 11 հա այգետարածքում հայտնաբերվել է բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճ: Դրա դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու նպատակով կառավարությունը հատկացրել է շուրջ 48 միլիոն դրամ: Պայքարի միջոցառում կկիրառվի ավելի քան 9 հա այգիներում: «Հարցը շատ կարևոր է», - շեշտել է ՀՀ վարչապետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել անձամբ վերահսկել, որպեսզի հատկացված գումարը արդյունավետ ծախսվի և նպատակին ծառայի:
Ջրօգտագործողների ընկերություններում և ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններում ոռոգման ոլորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է այդ աշխատանքի 2015թ. ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
1049 դիտում
14:35 19-11-2014
Գործադիրի որոշմամբ միասնականացվում են տեխնիկական կանոնակարգերը
1299 դիտում
22:57 26-10-2015
Տնտեսվարողներին ներկայացվել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը
1801 դիտում
22:42 21-07-2015
Ռուսաստանին միանալուց հետո առաջին անգամ Ղրիմ կայցելեն Եվրամիության պատգամավորները
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան