211652_close_icon
views-count3498 դիտում article-date 20:17 26-10-2015

«Շալկեի» ֆուտբոլիստը սարսափելի խախտման համար որակազրկվել է 5 խաղով. տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի կարգապահական կոմիտեն 5 խաղով որակազրկել է «Շալկեի» կիսապաշտպան Յոհանես Գայսին: 22-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Անդրե Հանի դեմ կոպիտ խաղի (1:3) խաղի համար: Այդ խախտման արդյուքում 25-ամյա Հանը ստացել է ոտքի կոտրվածք և ծնկի վնասվածք: Այսօր նա վիրահատվել է և այս տարի այլևս չի խաղա: Նշենք, որ Գայսը հրապարակավ ներողություն է խնդրել «Բորուսիայի» ֆուտբոլիստից՝ վերջինիս մաղթելով շուտափույթ ապաքինում: Նա նաև ամբողջությամբ համաձայնվել է երկարատև որակազրկման որոշման հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր