1446 դիտում
08:29 27-10-2015
Սերժ Սարգսյանը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրել է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի հանրաքվեի քարոզարշավին.
««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանության ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցում նշում են, որ իրենց քարոզչական թեւի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին խոստացել են ամեն ինչ անել ըստ պատշաճի, որպեսզի նա անձամբ քարոզարշավին չմասնակցի:
ՀՀԿ-ում կարծում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումն արդեն բավարար էր, ու պետք չէ, որ Սերժ Սարգսյանը ևս քարոզարշավին մասնակցելով՝ ավելացնի ոչ-ի ճակատի այն պնդումները, թե այո-ի ճակատն իշխանական ողջ ռեսուրսը օգտագործում է հօգուտ այո-ի:
Իհարկե, հասկանալի է, որ ՀՀԿ-ականների համար կատարյալը ոչ թե գործընթացի օրինականությունն է, այլ այն հանգամանքը, որ հանրաքվեի քվեարկությունից հետո ԿԸՀ-ն իրենց համար ցանկալի արդյունքներ հրապարակի», -հավելել է թերթը:
Նմանատիպ նյութեր
2268 դիտում
20:07 17-02-2020
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին
973 դիտում
08:30 11-08-2023
ՔՊ-ում հակված են, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցի քարոզարշավին. «Ժողովուրդ»
2485 դիտում
08:56 18-07-2015
Հենց Հովիկ Աբրահամյանն էլ կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ. «Ժամանակ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը