2189 դիտում
11:48 27-10-2015
Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում զարգացվում է մեղվաբուծությունը
Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում զարգացնում են մեղվաբուծությունը: Նշված համայնքների հինգ ընտանիքների հատկացվել են մեղվափեթակներ, որպեսզի բնակիչները դրանք դարձնեն մեղվաբուծական տնտեսություններ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում` «Իջևան» երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպության կողմից: «Աշխատանքային պայմաններ սահմանամերձ գյուղական համայնքների ականապատման պատճառով սեփականությունից զրկված բնակչության համար» խորագրով ծրագրի նպատակն է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում սեփականությունից զրկված առավել խոցելի խմբերի համար ստեղծել մեղվաբուծության հնարավորություն` այդպիսով սահմանամերձ գյուղական համայնքներում զարգացնելով սոցիալ-տնտեսական ոլորտը:
Ուսումնասիրությունները և համայնքապետարանների տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանին սահմանամերձ համայնքների հողամասերի մոտ 20%-ը գտնվում է պաշտպանական նպատակներով կատարված աշխատանքների գոտում (ականապատված են կամ պաշտպանիչ խրամատներ են կառուցված):Սա նշանակում է, որ համայնքների շատ բնակիչներ զրկվել են իրենց սեփականությունից: Ուստի ծրագրի շրջանակներում սեփականությունից զրկված վերոնշյալ խմբերի համար փորձ է արվում ստեղծել գյուղատնտեսության և արտադրության այլ ճյուղերով զբաղվելու հնարավորություն` մեղմելու բնակիչների խնդիրները:
«Իջևան» երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Արարատ Գևորգյանը նշեց, թե ինչու են հատկապես ընտրել մեղվաբուծությունը. «Մեղվաբուծությունը նպատակահարմար է հատկապես սահմանի համար, քանի որ տարածքի խնդիր չկա: Մեղուն սահմաններ չի ճանաչում, այն օգտագործում է նաև թշնամու տարածքը, ուստի ցանկացած ընտանիքի փոքրիկ հողատարածքում կարելի է մեղավաբուծական մի մեծ տնտեսություն հիմնել: Մյուս կողմից ծայրահեղ դեպքերում մեղվաբուծական բիզնեսը կարելի է տեղափոխել այլ վայրեր, այդ բիզնեսը չի արժեզրկվում»:
Արարատ Գևորգյանը տեղեկացրեց, որ Այգեհովիտ և Վազաշեն համայնքների հինգ ընտանիքների տրվել են մեղվաընտանիքներ, որպեսզի նրանք կարողանան զարգացնել մեղվապահությունը: Զուգահեռ համայնքի բնակիչների համար կազմակերպվել են նաև մեղվաբուծության վերաբերյալ ամբողջական, խտացված դասընթացներ: Արարատ Գևորգյանը նշեց. «Սեփականությունից զրկված բնակչության խնդիրները այսպիսով գոնե ինչ-որ կերպ հնարավոր կլինի մեղմել: Մեղվաբուծության զարգացմամբ հետագայում հնարավոր կլինի ստեղծել աշխատատեղեր: Հետևողական ենք լինելու, որպեսզի այդ մեղվաընտանիքները հետագայում դառնան մեղվատնտեսություններ»: Վազաշեն և Այգեհովիտ համայնքներում արդեն ստեղծվել է նաև մեղվաբույծների միավորում:
Ծրագրի ղեկավարը նշեց, որ սահմանամերձ այս համայնքների բնակիչները ցանկություն ունեն սովորել, աշխատել, իրենց ընտանիքները պահել, սակայն պայմաններն են ոչ բարենպաստ. դասընթացների անցկացման ժամանակ էլ կրակոցներ են հնչել:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
9545 դիտում
20:53 30-01-2017
«Լուսավոր սահման»-ը՝ Տավուշի Վազաշեն և Այգեպար համայնքներում. Բանակի օրը վերածեց կրկնակի տոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր