211652_close_icon
views-count1350 դիտում article-date 15:31 27-10-2015

Նավթի գները նվազում են ԱՄՆ-ից վիճակագրական տվյալների ստացման ֆոնին

Նավթի միջազգային շուկայում այսօր «սև ոսկու» գների անկում է գրանցվել: Մոսկվայի ժամանակով ժամը 07:26-ին Brent էտալոն նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 0,34 տոկոսով և կազմել 1 բարելի դիմաց 47,27 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է տեխասյան WTI թեթև նավթին, ապա նրա ֆյուչերսների արժեքը նվազել է 1,1 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 43,5 ԱՄՆ դոլար: Գնային անկումը կապված է ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարների վիճակագրական տվյալների ստացման հետ: Փորձագետների հգնահատականով՝ վերջին շաբաթում դրանք կարող են ավելանալ 3 մլն բարելով և հասնել 479,6 մլն բարելի:

Նմանատիպ նյութեր