211652_close_icon
views-count2001 դիտում article-date 09:53 28-10-2015

Կարեն Անդրեասյանը մսխել է այն հեղինակությունը, որ լավ թե վատ, կաթիլ առ կաթիլ փորձ էր արվել ստեղծել մյուս պաշտպանների կողմից. Ֆարմանյան «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունն» անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի շուրջ ծավալված բուռն քննարկումներին և ներկայացրել է հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ, ով խիստ քննադատության էր ենթարկել ՄԻՊ զեկույցը: -[b]Դուք փաստեցիք, որ Հայաստանի ՄԻ պաշտպանը չունի հեղինակություն: Ո՞րն է Ձեր այդ տեսակետի պատճառը:[/b] -Ոչ միայն չունի, այլև պարոն Անդրեասյանը մսխել է այն հեղինակությունը, որ լավ թե վատ, կաթիլ առ կաթիլ փորձ էր արվել ստեղծել մյուս պաշտպանների կողմից: Քաղաքական իշխանությունը օմբուդսմենին համարում է անլուրջ, քաղաքական ընդդիմությունը համարում է անլուրջ, քաղաքացիական հասարակությունը, այսինքն` հասարակական կազմակերպությունները, որոնք տասնամյակներով մասնագիտացել են իրենց ոլորտներում, նրան համարում են անլուրջ: Հասարակությունը ընդհանրապես տեղեկացված չէ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասին: [b]-Պարոն Ֆարմանյան, իսկ ինչո՞ւ մինչև զեկույցը Դուք որևէ անգամ ելույթ չեք ունեցել՝ ասելու համար, որ Կարեն Անդրեասյանը փչացնում է ՄԻ պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը:[/b] -Պետք է ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տեսակետ հայտնելու միակ և լավագույն առիթը տարեկան զեկույցի քննարկումն է: Իսկ իմ ասածները ընդունել կամ չընդունելու համար ուղղակի պետք է կարդալ 560 էջանոց զեկույցը: Այնտեղ ծիծաղելի բաների կհանդիպեք: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք մի հանգամանքի վրա՝ զեկույցի մեջ անվերջ հղումներ են: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը պետք է հիմք ծառայի միջազգային կառույցների համար, այլ ոչ թե հակառակը: Եթե զեկույցի հեղինակը լուրջ մարդ լիներ, նրան կարելի էր նշանակել նաև սոցիալական հարցերի նախարար: Զեկույցում նշվում է, որ սահմանին հատուկ սարքավորումներ պետք է տեղադրեն, այ քեզ աշխարհացունց հայտարարություն՝ պետական միջոցները քամուն տալ:

Նմանատիպ նյութեր