211652_close_icon
views-count37234 դիտում article-date 10:03 28-10-2015

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինը կողաշրջվել է. Սարգսյան վարորդները հրաժարվել են ԱՊՊԱ և ՃՈ ծառայություններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Հայկանուշ Սարգսյանի վարած Porsche Cayenne մակնիշի 83 NN 888 համարանիշի և 44-ամյա Քերոբ Սարգսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 OU 175 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի հետևանքով Mitshubishi-ին կողաշրջվել է: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 վարորդներն էլ հրաժարվել են ԱՊՊԱ և ՃՈ ծառայություններից: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Porsche-ի վարորդը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր