211652_close_icon
views-count1439 դիտում article-date 12:05 28-10-2015

Իրանը Կասպից ծովը նավթային թափոններից մաքրելու ծրագիր է մշակում

Իրանի ազգային նավթային ընկերությունը Կասպից ծովի իրանական հատվածը նավթային թափոններից մաքրելու համընդհանուր ծրագիր է մշակել, հաղորդում է SHANA գործակալությունը: Ըստ այդ ծրագրի՝ պետք է հավաքվի վերջին 32 տարիների հիդրոդինամիկ տվյալներ, ներառյալ օդերևութաբանական հաշվետվությունների մի ամբողջություն, որպեսզի մշակվեն ծովի աղտոտման դեմ պայքարի եղանակներ: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալի Օսուլին: Նա միաժամանակ կոչ է արել մերձկասպյան երկրներին տվյալների բազա կազմել, որի միջոցով հնարավոր կլինի պաշտպանել Կասպից ծովը:

Նմանատիպ նյութեր