211652_close_icon
views-count2836 դիտում article-date 12:13 09-03-2015

Իրանն այսօր Կասպից ծովը կիջեցնի իր առաջին ականակիրը

Իրանի ռազմածովային ուժերն այսօր շահագործման կհանձնեն իրենց առաջին՝ Damavand ականակիրը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 5 տարի առաջ՝ 2010 թվականին, հաղորդում է IRNA գործակալությունը: Այն ջուրը կիջեցվի հյուսիսային Բանդար-Էնզելի նավահանգստում: Արարողությանը ներկա կլինեն Իրանի պաշտպանության նախարար, բրիգադիր-գեներալ Հուսեին Դահգանը, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին, այդ երկրի պաշտոնատար այլ անձինք: Ականակիրը կհամալրի Իրանի ՌԾՈՒ 4-րդ նավատորմի շարքերը:

Նմանատիպ նյութեր