211652_close_icon
views-count996 դիտում article-date 12:34 28-10-2015

Ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

ՀՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում: Շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Օպերատիվ շտաբի անդամների կազմում են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Գագիկ Համբարձումյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության շտաբի պետը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների պետերը: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել ԹԵԺ ԳԾԻ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր