211652_close_icon
views-count1991 դիտում article-date 13:01 28-10-2015

Գյումրիի ռուսական ռազմաբազան նոր անօդաչու սարքերով է համալրվել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան նոր՝ «Орлан-10» անօդաչու թռչող սարքեր ունի: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը: Հաղորդագրության մեջ նշված է, որ անօդաչուները դիտորդական գործողություններ կիրականացնեն լեռնային գոտիներում, ինչպես նաև կհետևեն «Կամխուդ» և «Ալագյազ» պոլիգոններում ռազմաբազայի ստորաբաժանումների մարտական ուսումնամարզանքներին: «Орлан-10»-ը ունակ է աշխատել ցանկացած եղանակային պայմաններում՝ մինչև 5 կմ բարձրության և 120-600 կմ հեռավորության վրա:

Նմանատիպ նյութեր