1920 դիտում
18:27 28-10-2015
«Թեժ գծի» 010-37-02-36 հեռախոսահամարին հոկտեմբերի 27-ին ստացվել է 12 ահազանգ: Զանգահարողներին տրվել են սպառիչ պարզաբանումներ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին հոկտեմբերի 27-ին ստացվել է 12 ահազանգ:
- Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ Վ. Ե.-ն տեղեկացրել է, որ իր սեփականությունը հանդիսացող տան նախկին բնակիչներից երկուսը մինչ օրս հաշվառված են նշված հասցեում: Քաղաքացուն պարզաբանվել է, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ՝ առանց սեփականատիրոջ դիմումի, անձին հանելու հաշվառումից: Տեղեկացվել է նաև, որ հաշվառված անձը բնակության այլ վայր տեղափոխվելու կապակցությամբ պետք է դիմի նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ հաշվառվելու: Արդյունքում՝ անձը կհանվի հին բնակության վայրի հաշվառումից՝ հաշվառվելով նոր բնակության վայրի հասցեով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հին բնակիչները չեն դիմել վերահաշվառման համար՝ սեփականատերը կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու խնդրով:
- «Թեժ գծին» նույն խնդրով են դիմել նաև Երևանի Դրոյի, Բակունցի և Լվովյան փողոցներում գտնվող բնակելի տարածությունների սեփականատերը, իսկ մի բնակչուհի էլ տեղեկացրել է, որ իր մորը սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածությունում հաշվառված է վարձակալության հիմունքներով բնակվող անձը:
Զանգահարողներին տրվել են հաշվառումից հանելու կարգի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ:
- Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող բնակելի տարածության սեփականատեր Ա. Խ.-ն տեղեկացրել է, որ ըստ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների՝ նշված հասցեում հաշվառված են մի քանի քաղաքացիներ: Պարզվել է, որ նախկինում հաշվառված անձինք մահվան կապակցությամբ արդեն իսկ հանված են եղել հաշվառումից, ինչի առնչությամբ քաղաքացուն տրվել են համապատասխան պարզաբանումներ:
- Ն. Ե.-ն տեղեկացրել է, որ հաշվառված է Աբովյան քաղաքի Հանրապետության նրբանցքի մի հասցեում, իսկ կինը՝ մեկ այլ: Պարզվել է, որ 2014 թվականին, սեփականատերերի գրավոր համաձայնությամբ, կինը հաշվառվել է նշված հասցում: Եվ քանի որ ամուսինը նշված հասցում հաշվառվել է 2005 թ. և հաշվառման հիմքերն արդեն իսկ ոչնչացվել են, ուստի վերջինիս առաջարկվել է դիմել անձնագրային ծառայություն՝ տեղում անճշտությունը պարզելու և համապատասխան փոփոխություն կատարելու համար:
- «Թեժ գծով» ստացված 5 ահազանգեր էլ եղել են տեղեկատվական և այլ բնույթի, որոնց կապակցությամբ քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»