211652_close_icon
views-count45837 դիտում article-date 20:47 28-10-2015

Մետաքս թաղամասում «ՏՈՏՈ»-ի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվում են 24-ամյա երկվորյակ եղբայրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Միքայել Զադոյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Խորենացի փողոցի 47 շենքի բնակիչներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս երկվորյակ եղբայրներ են իսկ թաղամասում հայտնի են` որպես «Կաբելչիկ Արթուրի» որդիներ և կասկածվում են հոկտեմբերի 26–ին Մետաքս թաղամասում «ՏՈՏՈ»- բուքմեյքերական կենտրոնի մոտ շատերի կյանքին վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` քննչական մարմինը դիմելու է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կալանավորման որոշում տա: Երկվորյակ եղբայրները հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: [color=#EF2929] Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը դեպքի վայրում և դրան հարակից տարածքներից առգրավել են տեսանյութեր, որոնք արձանագրվել են նշված վայրերում տեղադրված տեսախցիկների կողմից: Օրերս էլ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ նշված կրակոցների գործով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են ոստիկանութան քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի տղայի աներձագին, ով, իբրև, մասնակից է եղել կրակոցներին, սակայն իրականում այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Գ. Ավետիսյանը ունի մեկ անչափահաս որդի, հետևաբար, այդ տեղեկությունը հերքվում է: Թե ով և ինչի համար է նման ապատեղեկատվություն տարածում` այլ հարց է:[/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/26/68669/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 26-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի Խորենացի 3-րդ նրբանցքի 8-րդ տան բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Կարենի Գևորգյանը, ով տեղափոխվել էր «հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Խորենացի 3-րդ նրբանցքի 4-րդ տան բնակիչ, 27-ամյա Արման Հակոբի Ավագյանը՝ «հրազենային կրակոց՝ աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 30 շենքի 17 բնակարանի բնակիչ Արման Վարդանի Սրապիոնյանը՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի Այգեստան փողոցի 6-րդ տան բնակիչ, 27-ամյա Վահագ Հովհաննեսի Գևորգյանը: Վերջինս ստացել էր որովայնի խոռոչի թափանցիկ հրազենային վնասվածք՝ ներքին արյունահոսությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր